Գեղարքունիքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3 վիրավորներից 25-ամյա տղան մահացել է

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

shamshyan.com-ի  փոխանցմամբ  երեկ՝ սեպտեմբերի 12-ին, հիվանդանոցում մահացել է Երևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Արմեն Դրմոյանը։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել սեպտեմբերի 3-ին Գեղարքունիքի մարզում՝ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Դեպքի վայր ժամանած ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ ՎԱԶ 21124-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արման Մարգարյանը, իսկ Volkswagen-ը վարել է Երևանի բնակիչ՝ 25-ամյա Սարգիս Փիլոյանը։  Վթարի հետևանքով Ս. Փիլոյանը, նրա ուղևորներ՝ Երևանի բնակիչ, 22-ամյա Սերյոժա Հարությունյանն ու երեկ հիվանդանոցւմ մահացած Ա. Դրմոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Գավառ» բժշկակամն կենտրոն։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ փաստի առթիվ Բ. Սարիբեկյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։

 

Ավելի  մանրամասն`shamshyan.com-ում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով