Գառնիում միջոցառման մասին նախապես տեղեկացվել է լիազոր մարմնին․ հարսանիքին ոչ թե ռաբիս է հնչել, այլ «Գաթա» և «Ծիրանի» բենդ. ԿԳՄՍ «Պահպանության» ծառայություն ՊՈԱԿ

 

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված հարսանեկան խնջույքի ժամանակ ռաբիս երաժշտություն չի հնչել։ Facebook-ի պաշտոնական էջում ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հանդես է եկել պարզաբանող հայտարարությամբ՝ արձագանքելով համացանցում լայնորն քննարկվող ու քննադատվող փակ միջոցառմանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նշվում է, որ տարածվող տեսանյութում հնչող ռաբիս երաժշտությունը ոչ թե արգելոցի տարածքից է, այլ լսվում է հարակից օբյեկտներից մեկից։ Ըստ հաղորդագրության՝ միջոցառման ընթացքում հնչել են «Գաթա» և «Ծիրանի» խմբերի կատարումները։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ով կամ ինչպես է թույլ տվել ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձանի տարածքում մասնավոր փակ միջոցառում անցկացնել, ՊՈԱԿ-ն ընդգծում է, որ նախապես տեղեկացրել է լիազոր մարմնին և ստացել համապատասխան թույլտվություն։

«Տեղեկացնում ենք, որ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը արգելոց-թանգարանի տարածքում միջոցառում անցկացնելու պայմանագիր կնքել է համապատասխան կազմակերպության հետ։ Այդ մասին ՊՈԱԿ-ը նախապես տեղյակ է պահել լիազոր մարմնին եւ ստացել թույլտվություն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՊՈԱԿ-ը խոստանում է հանդես գալ լրացուցիչ պարզաբանումներով։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով