Ֆիզգորոդոկում կառուցապատողը պատրաստվում է վերացնել քրեական գործի ապացույցները

 

Ֆիզգորոդոկում կառուցապատողը պատրաստվում է վերացնել քրեական գործի ապացույցները։ Այս մասին հայտնում են ֆիզիկայի գիտավանի բնակիչները։ Ֆեյսբուքյան էջում բնակիչները տեղեկացնում են, որ ավելի մեծ տեխնիկա է հայտնվել և ցանկապատից ներս աշխատանքներ են իրականացվում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հարգելի աջակիցներ և լրագրողներ, ուրբաթ օրը Ալիխանյան 6/1 հասցեում աշխատանքը կանգնեցվեց բնակիչների բողոքների և ոստիկանների միջամտության շնորհիվ, այսօր տարածքում նոր ու ավելի մեծ տեխնիկա է հայտնվել։ Ակնհայտ է, որ կառուցապատողը մտադիր է շարունակել ապացույցների վերացումը։ Քննչական մարմինը արդեն միջնորդություն է ներկայացրել շինարարությունը կասեցնելու մասին։ Քանդման գործողությունները ապօրինի են և դրանք պետք է կանխվեն»,- ասված է հայտարարությունում։

Գիտավանի բնակիչները բողոքում են բազմահարկ շենքի շինարարության դեմ, այն համարելով ապօրինի։ Քաղաքապետարանը հրահանգել է կասեցնել շինարարությունը, մինչև կավարտվի գործի քննությունը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով