Էրդողանը Ալիևին ԱԹՍ-ներ է ուղարկում, իսկ Նիկոլին՝ համերգային սարքավորումներ.Գագիկ Համբարյան

 

Թելեգրամյան բազմաթիվ ալիքներով տարածվում է մի տեսանյութ, թե ինչպես են թուրքական համարներով բեռնատարները Երևանի Հանրապետության հրապարակ բերում , Նիկոլ Անհողի ազդարարած պատերազմում զոհվածներին նվիրված գունագեղ տոնակատարությունը կազմակերպելու համար համապատասխան սարքավորումներ և տեխնիկա…Տեսանյութին կից  գրառում   է  արել  քաղաքագետ   Գագիկ  Համբարյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ստացվում է, Թուրքիայի նախագահը հայերին սպանելու, պարտության մատնելու և նսեմացնելու համար Ադրբեջանին տալիս է ահռելի քանակությամբ զենք, իսկ մեր պարտությունը տոնելու համար Նիկոլ Անհողին՝ գերմանական համերգային սարքավորումներ…
Հանրապետության հրապարակում գտնվող «Օզթուրք Օզքան»-ի թուրքական համարանիշներերով բեռնատարները վկա…
Դե ծափ տվեք ու բոլոր նիկոլականները, ժեխը և փթիրը սեպտեմբերի 21-ին լինի Հանրապետության հրապարակում՝ զոհվածների համար կազմակերպված տոնակատարությանը և մեր պարտությունով հպարտացողների հետ այն նշելու համար…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով