Ընդդիմությունը վերսկսկում է փողոցային պայքարը.Իշխան Սաղաթելյան

 

Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան.ընդդիմությունը վերսկսկում է փողոցային պայքարը:Այս մասին  լրագրողների հետ զրույցում հայտարարեց  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Միայն խորհրդարանական գործունեությամբ, այն մարտահրավերները, սպառնալիքները, որոնց առջև մեր երկիրը կանգնած է, չենք կարող չեզոքացնել: Սեպտեմբերի 26-ին ունենք երթ, դրանից հետո կտեսնեք բազմաթիվ ակցիաներ եւ գործողություններ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա հայտնեց, որ հոկտեմբերից «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերսկսելու են նաև մարզային այցելություններ.
«Սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը պլանավորված բազմաթիվ միջոցառումներ կան»,-ասաց Իշխան Սաղաթելյան:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով