«Դուխով» իշխանությունը և Ալիևի արգելքը.Արեգնազ Մանուկյան

 «Հայաստան» դաշինքի  պատգամավոր  Արեգնազ Մանուկյանը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Արցախի անկախության օրը Ստեփանակերտում չեն ՀՀ առաջին երեք պաշտոնյաները՝ ՀՀ նախագահի աթոռը զբաղեցնողը, ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը, ՀՀ ԱԺ նախագահի աթոռը զբաղեցնողը։ Սա աննախադեպ է՝ աննախադեպության սիրահար իշխանությունների օրոք։
Պատերազմից հետո միայն ՀՀ արտգործնախարարն էր այցելել Արցախ, ինչից հետո Ալիևը հոխորտացել էր, որ եթե նման բան կրկնվի, ապա․․․
Չկրկնվեց։ ՀՀ իշխանությունները բավարարեցին Ալիևի պահանջն ու ոտք չդրեցին Արցախ։
Մենք Արցախի անկախությունը նշում ենք բզկտված Արցախով ու թուլացած Հայաստանով։ Այսպիսին են Նիկոլ Փաշինյանի ղեկավարման 3 տարիների արդյունքները։ Արյունո՛տ արդյունքները։
3

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով