Դուրս եկար մի մարդու դեմ,ով քո խաղաղ քունն էր ապահովում և գլուխդ բարձր էր պահում աշխարհում.Գարիկ Ուրումյան

 

Սերժ Սարգսյանի ղեկավարած տարիներին դու չէիր հասկանում հետևաբար չէիր կարող գնահատել թե ինչ գնով էր պահվում քո անվտանգությունը, քեզ թվում էր թե դա (հեշտ է ու տենց էլ պետքա լինի էլի, ըտեղ ինչ կա որ), բայց չէիր հասկանում որ այդտեղ մարդկային կյանքեր և հայրենիքի հողերը կորցնելու վտանգը ամեն վարկյան էր ու պետք է լինես վեհ անձի տեր որպեսզի կարողանաս հնարավորինս քիչ կորուստներով դուրս գաս ստեղծված իրավիճակից։Այս  մասին  գրառում է  արել  Ռեֆորմիստների կուսակցության երիտթևի նախագահ  Գարիկ  Ուրումյանը:

 

Ճիշտ է դժվար, բայց պահվում էր իմ և քո անվտանգությունը, միշտ բարձր է եղել իմ և քո արժանապատվությունը, ես և դու չենք զգացել պարտությունը, բայց քանի որ քո մարդկային կոչումդ ցածր էր քեզ կարողացան հեշտ մոլորեցնել ու համոզել, որ այ դու ստրուկի կարգավիճակում էս գտնվում, որ քո դատարկ գրպանը թալանել են տարիներ շարունակ ու որ իրանք գնան դու լավ կապրես, այլևս ստրուկի կարգավիճակում չէս լինի և դու առանց մտածելու հավատացիր ու ուրացար քո երկրին, անձնական շահդ բարձր գնահատեցիր քո պետությունից։

 

Դուրս եկար մի մարդու դեմ, ով քո խաղաղ քունն էր ապահովում և գլուխդ բարձր էր պահում աշխարհում։
Գնացիր կանգնեցիր մեկի կողքին ում օրոք արժանապատվությունդ ոչնչացվեց, գլուխդ կախեցիր, եղբայներդ զոհվեցին, հողերը անցավ թշնամուն, գրպանդ իրոքից դատարկվեց և դու դարձար անտարբեր անհայրենիք ոչնչություն։
Հիմա փոշմանել էս և եթե չէս ուզում վերջնականապես ոչնչանալ ուղղիր 2018թ.-ի սխալդ պայքարիր որ վերադարնա Սերժ Սարգսյանը որպեսզի կրկին ուղղվի մեջքդ, գլուխդ բարձր լինի ու կրկին քեզ հաղթողի դերում տեսնես…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով