Դուք նախկի՞ն եք, ներկան թե՞ եկած ապագան եք.Աննա Մկրտչյանը` Տիգրան Մուկուչյանին

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախընտրական ողջ ժամանակահատվածում մեծ ինտենսիվությամբ պրոֆիլակտիկ այցեր, զրույցներ էին իրականացվում այն քաղաքական ուժերի, անհատների, շտաբների նկատմամբ, որոնք ամիսներ շարունակ պայքարել էին Հայրենիքի փրկության շարժման շրջանակում, որոնք հանրության շրջանում դիտվում էին այս իշխանության իրական ընդդիմություն: Այս մասին ԱԺ նիտին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատագամավոր Աննա Մկրտչյանը՝ դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանին:

Պատգամավորը նշեց՝ երբ հարցնում էին՝ ինչ իրավական կատեգորիայի մեջ է տեղավորվում այցը, արձագանքում էին, թե պրոֆիլակտիկ գալիս, զրուցում են:

«Այս պրոֆիլակտիկան որևէ կերպ չի տարածվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամ նրան հարող ուժերի նկատմամբ: Ձեզ չի՞ անհանգստացրել այս հանգամանքը, թե ինչու՞ համատարած չէ այդ պրոֆիլակտիկան, այլ ընտրովի է», – նշեց Մկրտչյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պատգամավորը խնդրեց մի հարցի ևս պատասխանել.

«Ձեր պաշտոնավարման ընթացքում ո՞ր ընտրություններն են, վերջիվերջո, կեղծվել, որովհետև դահլիճի տարբեր հատվածներում նստած մարդիկ կասկածներ ունեն դրա հետ կապված, որ մենք, վերջիվերջո, հասկանանք՝ Դուք նախկի՞ն եք, ներկա՞ն եք, թե՞ արդեն եկած ապագան եք»,-հարցրեց պատգամավորը:

«Ես ԿԸՀ նախագահն եմ»,-արձագանքեց Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, թե տարբեր ժամանակներում եղած ընտրությունների վերաբերյալ ներկայացրել է իր կարծիքը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով