Չմոռանամ հիշեցնել, որ հողատուն ելույթ է ունենալու մեր ժամանակով ուրբաթ երեկոյան։ Կանխատեսվում է հուժկու եւ հեզաճկուն պորտապար.Աշոտյան

ՀՀԿ   փոխնախագահ Արմեն  Աշոտյանը   ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

Քիչ առաջ Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում ելույթ ունեցավ Իլհամ Ալիեւը։
❗️Նա հմտորեն շահարկեց Ադրբեջանի՝ Չմիավորված պետությունների շարժման նախագահող երկիր լինելու փաստը (100-ից ավել երկիր), հայտարարելով նաեւ, որ նրա նախագահության մանդատը կազմակերպությունում երկարացվել է եւս մեկ տարով, մինչեւ 2023 թվականի ավարտը։
❗️Նա փաթեթավորեց Արցախի բռնազավթված տարածքներում միջազգային ներդրումների հարցը ալտերնատիվ էներգետիկայի նախագծերի տեսքով՝ արեւային եւ քամու։
❗️Նա հայտարարեց, որ հպարտ է, որ Հայաստանը մարտադաշտում պարտության մատնվեց։
❗️Նա մեղադրեց Հայաստանին պատերազմական հանցագործությունների, ցեղասպանության, էթնիկ զտումների մեջ։
❗️Նա կրկին «չկարողացավ ապրել» առանց Սարգսյանի եւ Քոչարյանի մասին հիշատակման։
❗️44-օրյա պատերազմի մասին ողջ հատվածը զավեշտ էր, գլխիվայր շուռ տված աղաղակող կեղծիք։
❗️Նա դիմեց այլ երկրներին «հին աշխարհագրական տեղանունները» չօգտագործելու հորդորով, ասելով, որ «Լեռնային Ղարաբաղ» հասկացություն այլեւս չկա։
❗️Մենք մեղադրվեցինք նաեւ մշակութային, քաղաքային, ջրային, էկոլոգիական եւ այլ բարբարոսությունների մեջ։
❗️Նա կրկին կախվեց Գարեգին Նժդեհի տեստիկուլներից եւ մեղադրեց Սերժ Սարգսյանին 2016-ին նրա արձանը Երեւանի կենտրոնում բացելու մեջ։
❗️Նա կրկին խոսեց «Զանգեզուրի կորիդորի» եւ ականապատման քարտեզների մասին։
Այս նոր «դրական ազդակներով» բարի գիշեր ձեզ։
Հա, չմոռանամ հիշեցնել, որ հողատուն ելույթ է ունենալու մեր ժամանակով ուրբաթ երեկոյան։ Կանխատեսվում է հուժկու եւ հեզաճկուն պորտապար։
Հ.Գ. Մոռացա գրել, որ Ալիեւը քար նետեց նաեւ Իրանի կողմը, հռչակելով Նիզամիին ադրբեջանական մշակույթի ներկայացուցիչ։
Նաեւ լսացրեց Ռուսաստանին եւ Իրանին, հայտարարելով «Ադրբեջանը փոխում է իրավիճակը Հարավային Կովկասում եւ ԲՈԼՈՐԸ պիտի հաշվի նստեն դրա հետ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով