ԲՀԿ-ում ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ են ընթանում . «Հրապարակ»

«Հրապարակ օրաթերթը» գրում է.«ԲՀԿ-ում ակտիվ կուսակցաշինական աշխատանքներ են ընթանում, տարածքային գրասենյակներ են բացում: Չնայած կուսակցությունը չի մասնակցում հոկտեմբերի 17-ի ՏԻՄ ընտրություններին, սակայն լրջորեն պատրաստվում են նոյեմբեր-դեկտեմբերի ընտրություններին։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վանաձորում, Ստեփանավանում թեկնածուներին որոշել են․ Ստեփանավանում ԲՀԿ տարածքային կառույցի ղեկավար Հարություն Ղարագյոզյանն է։ Իսկ հոկտեմբերին չմասնակցելու պատճառների մասին ասացին, որ ռեալ են գնահատել իրենց շանսերը եւ չեն ցանկացել օլիմպիական մասնակցություն ունենալ` ուղղակի մասնակցելու համար։

Կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արման Աբովյանը չբացեց փակագծերը․ «Կարող եմ ասել միանշանակ, որ քննարկումներ են ընթանում նոյեմբերյան եւ դեկտեմբերյան ընտրությունների հետ կապված, առայժմ հստակ որոշում չկա, բայց դրական քննարկումներ են ընթանում»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով