«Բելաջիո» ռեստորանի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորը մահացել է

Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի բնակիչ Վահագն Նիկողոսյանը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, նա հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի  25-ին Երևանում «Բելաջիո» ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած  ողբերգական ավտովթարից հետո, երբ  1 հոգի մահացել էր, իսկ ինքը տեղափոխվել էր հիվանդանոց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ մահացածներից ով է եղել վարորդը:

Օգոստոսի 25-ին՝ ժամը 02։10-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայում «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմացի երթևեկելի գոտում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը։

Վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին Հերացու անվան Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով