Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

 

Սեպտեմբերի 3-ին, ժամը 09:05-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 14-րդ կմ-ին բախվել են «Vaz-21012» և «Volkswagen Golf» մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Volkswagen Golf» ավտոմեքենայի տուժածները և «Vaz-21012» ավտոմեքենայի տուժածներից մեկը հոսպիտալացվել են Գավառ քաղաքի ԲԿ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները տուժած Ա․ Մ․-ին տեղափոխել են Գավառ քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով