Բացահայտվել է ՌԴ Պերմի պետական համալսարանում հրաձգություն իրականացրած անձի ինքնությունը

 

Բացահայտվել է ՌԴ Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանի տարածքում կրակ բացած անձի ինքնությունը: Ինչպես փոխանցումէ «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեին, բուհում հրաձգություն է իրականացրել ուսանողներից մեկը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Վերջինս վիրավոր է և ձերբակալված: Նշվում է, որ ուսանողը, գտնվելով համալսարանի կորպուսներից մեկի տարածքում, կրակ է բացել մոտակայքում գտնվողների ուղղությամբ: Ձերբակալվածի մասին տեղեկություններ են հավաքվում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով