Բա իմացաք նախագահ,վարչապետ ու դեպուտատ ազատվում են թեստ հանձնելուց և պատվաստվելուց.Վահան Բաբայան

Բա իմացաք նախագահ,վարչապետ ու դեպուտատ ազատվում են թեստ հանձնելուց և պատվաստվելուց:Այս  մասին  ,ֆեյսբուքյան իր  էջում  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ   Վահան Բաբայանը

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
Արդարադատության նախարարությունը նախագիծ է բերում,որով նրանք ազատվում են այդ պարտավորություններից:
Մի շարք հանրային պաշտոնների դեպքում սահմանվել է այդ կարգավորումների կիրառումից բացառություն․ ՀՀ նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների համար։
Ստեղ ակամայից հիշեցի «Անասնաֆերման» `հանճարեղ Օրուելին:
Հ.Գ «Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները».
Ջ. Օրուել «Անասնաֆերմա»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով