ԱԺ նախագահ Ալենն Արցախի անկախության 30-ամյակը նշել է Հունաստանում. Արցախ գնալու ժամանակ չունի.Գագիկ  Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան իր  էջում  գրում է  .

Ըստ Tzhvzhik թելեգրամյան ալիքի, ՀՀ ԱԺ նախագահ Ալենը հանգստանում է Հունաստանի Միկոնոս կղզում և ժամանակն անցկացնում է ամենաթանկ զվարճանքի վայրերում…
Ըստ նույն թելեգրամյան ալիքի, Ալենը, ինչպես նաև քայլիստ երեսփոխան DJ Էդիկն իրենց երեկոներից մեկն անցկացրել են Միկոնոսի ամենաթանկ «The Void club»   ակումբում, որի մուտքը միայն արժի 3-6 հազար եվրո…
Հիմա հասկանալի է, թե ինչու՛ Արցախի անկախության 30-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Անհողն ու իր ԱԺ նախագահն Արցախ չմեկնեցին… Նրանք հանգստանում են. մեկը հայրենի Տավուշում, իսկ մյուսն էլ Միկոնոսում…
Հետաքրքիր է, նախկիններին արդարացիոնեն քննադատողները հիմա չեն հարցնում իրենց սիրելի քայլիստներին և նույն Ալենին, թե իրենց որտեղից այդքան գումար, որ կարող են միայն ակումբ մուտքի համար 3-6 հազար եվրո վճարել…
Քայլիստ «բոմժերն» այնքան են հաբռգել, որ երկիրը կործանելուց և խայտառակելուց հետո վայլում են իրենց հանգիստն արտերկրներում՝ մոռանալով, թե մինչև իշխանության գալը ինչերի են ընդունակ եղել, որ ամսեկան մի 100 հազար դրամ գումար վաստակեին..

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով