Այսօր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը իշխանությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող օրենքի կիրառումը.Արսեն Բաբայան

Կարևոր նախաձեռնություն ծանր վիրավորանքը քրեականացնող օրենքի ընդունման առթիվ։
Հանցագործության մասին առաջին հաղորդումը «Ամարաս» փորձագիտական կենտրոնը դատախազություն է ուղարկել Ռուբեն Մելիքյանին ինտերնետում ծանր վիրավորանք հասցնելու առթիվ։ Սա լավ հնարավորություն է ստուգելու, թե որքանով է վիրավորանքի քրեականացումը ծառայեցվելու իշխանությունների քմահաճույքներին։

:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում   գրում  է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, իրավապաշտպան  Արսեն  Բաբայանը:

Հ.Գ. Այսօր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը իշխանությանը կոչ է արել անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող օրենքի կիրառումը
Հանցագործության մասին հաղորդումը կարող եք տեսնել`այստեղ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով