Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞ւմ որոշմամբ և ինչ դրդապատճառներով է այդ որակի և գնի սպառազինությունը ձեռք բերվել և մտցվել սպառազինության կազմ.Տիգրան  Աբրահամյան

«Պատիվ  ունեմ»  դաշինքի  պատգամավոր    Տիգրան  Աբրահամյանը   ֆեյսբուքյան  իր էջում  տեսանյութին կից  գրել է.

 

«ԱԺ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի արտահերթ նիստում անդրադարձել եմ ավիացիայի նախկին պետին մեղադրանք առաջադրելուն փաստին։
Խնդիրն այն է, որ իշխանությունը փորձում է տպավորություն ստեղծել, թե գործի հիմքում եղած հնարավոր իրավախախտումները, որոնք կապված են անորակ կամ ժամկետանց սպառազինության ներկրմանը տեղի են ունեցել նախորդ իշխանությունների օրոք և դա իր ազդեցությունն է ունեցել պատերազմի արդյունքների վրա։
Իրականում, որքան ես եմ տեղյակ, 2011 թվականին ՀՀ է ներկրվել սպառազինություն, որը այդպես էլ չի համալրել ԶՈՒ զինանոցը, այլ ի պահ է տրվել։
Հետաքրքիր զուգադիպությամբ, այդ սպառազինությունը գնվել և մեր զինանոցը համալրել է 2018 թվականի աշնանը՝ հայտնի իրադարձություններից հետո, երբ իշխանության ղեկին այսօրվա ուժն էր։
Այս տեսանկյունից անհրաժեշտ է հասկանալ, թե ո՞ւմ որոշմամբ և ինչ դրդապատճառներով է այդ որակի և գնի սպառազինությունը ձեռք բերվել և մտցվել սպառազինության կազմ»,-գրել  է  Աբրահամյանը

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով