Այս գրառումով, աղանդներ կոչում եմ Հայաստանի , թերևս բոլոր քաղաքական ուժերին.Իշխանյան

 

Այս գրառումով, աղանդներ կոչում եմ Հայաստանի , թերևս բոլոր քաղաքական ուժերին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Խոսքը չի վերաբերում տարբեր կրոնական կազմակերպություններին։ Նրանց ընդունում ենք, թե ոչ, այդ կազմակերպությունների անդամները իսկապես հավատացյալներ են, նրանք հավատում են իրենց Աստծուն։ Նրանք երբեք չեն վիրավորում իրենց հավատը չընդունողներին։ Երբևէ կրոնական կազմակերպություններին չեմ անվանել նրանց համար վիրավորական «աղանդ» բառով։

Այս գրառումով, աղանդներ կոչում եմ Հայաստանի , թերևս բոլոր քաղաքական ուժերին։

Այս , իրենց քաղաքական հռչակած, հայրենիքի փրկիչ «ուժերը», նույնպես ունեն իրենց Աստվածը, ներեցեք՝ կուռքը, ում ասածներն ու քարոզը վերին ճշմարտություն է։ Աղանդավորները չեն ընդունում ոչ մի քննադատություն, փաստերը նրանց չեն հետաքրքրում, այլ ընդդիմախոսին միայն «հերոսաբար» հայհոյում են, մտքերն աղավաղում։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մեկ հարցում սրանք նման են իրական հավատացյալներին, այն է՝ հղումներ անել իրենց կուռքի «հանճարեղ» մտքերին, ինչպես հավատացյալները՝ սուրբ գրքին, կամ կոմունիստները՝ Մարքսի, Էնգելսի, Լենինի, Ստալինի հատորներին, որպես վերին ճշմարտություն։ Երեկվանից,նման, ԱԺԲ կոչվող աղանդավորների կողմից հարձակման ենթարկվեցի։ Սրանք էլ, չեն լսում ընդդիմախոսի ասածները, դրանք աղավաղում, ագրեսիվ ոհմակով հարձակվում, վիրավորում, հայհոյում են և իհարկե, հղումներ անում իրենց «առաքյալների» խոսքերին, որպես աստվածային ճշմարտություն։ Եվ սրանց անվանման մեջ կա «ժողովրդավարություն» բառը:

Ջիվանին կասեր․ Խելքի աշեցեք։»,- գրել է Իշխանյանը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով