Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը

 

Սեպտեմբերի 14-ին, ժամը 11։53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղում այրվում է անասնագոմ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:11-ին, մարվել՝ 13:50-ին: Այրվել են անասնագոմի տանիքի (մոտ 200 քմ) փայտե կառուցատարրերը և մոտ 400 հակ պահեստավորած անասնակեր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով