Ավտոմեքենան բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և շրջվել

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Սեպտեմբերի 21-ին, ժամը 23։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասից «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհ տանող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Ե․, ծնված 1979 թ․) բախվել է ճանապարհի բետոնե արգելապատնեշին և շրջվել. վարորդը տեղում մահացել է։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով