Ավազակային հարձակում բանկերից մեկում. հանցագործը վնասազերծվել է

 

Օգոստոսի 31-ին, ժամը 10.18-ին, մարզագլխարկով ու բժշկական դիմակով մի տղամարդ մտել էր մայրաքաղաքի մոլերից մեկում գործող բանկի մասնաճյուղ և զենքի սպառնալիքով հափշտակել պարկ, որի մեջ 102 միլիոն դրամ էր։
Մոլի անվտանգության աշխատակիցներն ու բանկի աշխատակիցը հետապնդել և Արշակունյաց պողոտայում վնասազերծել էին տղամարդուն։ Այդ ընթացքում դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբն ու պարեկային ծառայության ոստիկանները և նրան, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Շենգավիթի բաժին։
Բաժնում պարզվել է տղամարդու ինքնությունը՝ մայրաքաղաքի 41-ամյա բնակիչ։
Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության օպերատիվ խմբեր՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ, և քննչական խմբեր։
Ոստիկանների, բանկի և անվտանգության աշխատակիցների գործողությունների շնորհիվ տուժածներ չկան։
Գողոնը և հանցագործության գործիք ատրճանակը հայտնաբերվել են։
Կատարվում է նախաքննություն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով