Աճյունների ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո

 

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր՝ սեպտեմբերի 1-ին, իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել  է 2 հայ զինծառայողի աճյուն: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ԱԻՊԾ-ից։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայ հերոսների ինքնությունը կհաստատվի  ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հավելենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով