Արտակարգ իրավիճակ Երևանում. ֆրանսիայի դեսպանատան մոտ հայտնաբերվել է կասկածելի ուսապարկ. ժամանել են փրկարարներն ու սակրավորները. տարածքը պարեկները սահմանազատել են

 

shamshyan.com-ը   գրում  է.

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Քիչ  առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության 9-11  ճգնաժամային կառավարման  կենտրոն ահազանգ է  ստացվել, որ  Գրիգոր Լուսավորիչ փողոցում՝  Ֆրանսիայի դեսպանատան մոտ, կասկածելի ուսապարկ կա:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի   1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար  Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Փրկարարներն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կասկածելի ուսապարկ ու հիմա սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության սակրավորները: Տեղում են նաև   ոստիկանության կենտրոնական բաժնի աշխատակիցները: Պարեկները  սահմանազատել են տարածքը և սպասում են, որպեսզի ժամանեն սակրավորներ,  ինչից հետո պարզ կլինի՝ ուսապարում կասկածելի  իր կա, թե ոչ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով