Առողջապահության նախարարությունը այս ժամանակահատվածում տապալել է բոլոր կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում պատվաստման գործընթացը.Կարեն Ավագյան

   Կարեն Ավագյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրել  է.

Գրեթե 100.000 մարդ է ՀՀ-ում ստացել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը: Այս թիվն ամենևին չի խոսում ՀՀ պատվաստված բնակչության տոկոսային հարաբերակցության մասին: Այս թվի մեջ ներառված են ՀՀ-ում պատվաստված բոլոր օտարերկրյա քաղաքացիները:
Առողջապահության նախարարությունը այս ժամանակահատվածում տապալել է բոլոր կանխարգելիչ միջոցառումները, այդ թվում պատվաստման գործընթացը: Դրան զուգահեռ գործում են բոլոր ուսումնական հաստատությունները, որոնք համավարակի տարածման կառավարելիությունը նվազեցնելու են:
Աշխարհն արդեն քննարկում է պատվաստանյութի երրորդ դեղաչափի անհրաժեշտությունը: Իսկ մեր նախարարին հուզում է միայն սոց. ցանցերում դեսպանների հետ նկարներ ներբեռնելը: Միգուցե դա օգտակար է նախարարի առողջության համար, բայց որևէ կապ չունի մեր երկրի առողջապահական համակարգի բարելավման հետ: Իսկ օրինակ պետպատվերի կասեցման ծանրագույն հետևանքներն արդեն նկատելի են (դրա մասին ավելի ուշ):
Այսպես, կորոնավիրուսից ունենք 4954 մահ: Այլևս առողջապահական համակարգի պատասխանատուները կարողացան մեզ սովորեցնել ոչ թե օրական մեկ, երկու մահ լսելուն, այլ 15 և ավելի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով