Արդյո՞ք այս իշխանությունները հրաժարվել են Արցախի հիմնախնդրի հարցում իրենց որդեգրած նախկին սկզբունքներից ու մոտեցումներից, երբ հայտարարում էին, թե սկսում են սեփական կետից.Աբրահամյան

«Արդյո՞ք այս իշխանությունները հրաժարվել են Արցախի հիմնախնդրի հարցում իրենց որդեգրած նախկին սկզբունքներից ու մոտեցումներից, երբ հայտարարում էին, թե սկսում են սեփական կետից։

Արդյո՞ք ուժի մեջ է Փաշինյանի այն բանաձևը, երբ նշում էր, որ Արցախի հարցում ցանկացած լուծում պետք է բավարարի Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին։
Պարզվում է, որ գործող իշխանությունը որոշել է առաջնորդվել հին ու բարի «Մադրիդյան փաստաթղթով», որը խնամքով ամրագրվել է նաև կառավարության ծրագրում։
Այդ նույն փաստաթղթով, որը Փաշինյանը ժամանակին խայտառակ է որակում, բայց հիմա ամրագրում է իր գլխավոր անելիքների մասին փաստաթղթում»,-տեսանյութին կից  գրառում է  «Պատիվ  ունեմ»  դաշինքի պատգամավոր  Տիգրան Աբրահամյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով