Արցախցիներին հյուրընկալության ծրագիրն անժամկետ դադարել է. «Ժողովուրդ»

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 9-ին՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած քննարկման ժամանակ, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարեց, որ արցախցիներին հյուրընկալության ծրագիրը դադարել է գործել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Ժողովուրդ» օրաթերթը հայտարարության հետքերով գնաց եւ տեղեկացավ, որ ծրագիրն ավարտվել է օգոստոս ամսին, իսկ նորից շարունակելու մասին դեռ որեւէ պաշտոնական հայտարարություն չկա: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը չի խոսում այն դադարեցնելու պատճառների մասին: Տեղեկացնենք, որ արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներն ամսական ստանում էին 30 հազար դրամ իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տարածքում հյուրընկալած մեկ չափահաս արցախցու համար Հայաստանում, իսկ 45 դրամ՝ Արցախում։

Գրանցվելու համար քաղաքացին պետք է դիմեր յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչեւ հաջորդ ամսվա 5-ը: «Ժողովուրդ» օրաթերթին նախարարության «Թեժ գիծ» ծառայությունից փոխանցեցին, որ օգոստոս ամսվա համար գրանցվելու ժամկետներն արդեն ավարտվել են, եւ ծրագիրը դադարել է, չի գործում, շարունակվելու վերաբերյալ պաշտոնական տեղեկություն չկա:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով