Արարատի մարզում գյուղացիները փակել են ճանապարհը, պատճառը խաղողի մթերումն է. պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Տեղեկացնում էshamshyan.com-ը:

Մի քանի գյուղերի բնակիչներ դարձյալ   փակել  են  Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Շահումյան գյուղից դեպի Տափերական գյուղ տանող ճանապարհահատվածը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի քանի գյուղերի բնակիչներ՝ խաղողի մթերման հետ կապված անլուծելի խնդրի համար փակել են ճանապարհը և պահանջում են հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Ոստիկանները բանակցություններ են վարում բողոքի ակցիայի մասնակիցների հետ, որպեսզի ճանապարհը բացեն, սակայն գյուղացիները հրաժարվում են՝ ասելով, որ արդեն համբերության բաժակը լցվել է. էլ չեն հավատում ոչ մարզպետին, ոչ էլ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին. «Մեր հույսը վարչապետ Ն. Փաշինյանն է։ Մենք ոչ մի քաղաքական խաղերում չկանք, մենք ուզում ենք մեր արդար քրտինքով վաստակած խաղողի մթերման հարցը լուծեն, ու դա միայն, մեր հավատալով, վարչապետը կարա անի, թե չէ, մնացածը կամ օդ են կամ էլ, ինչպես գողական օրենքներով է, «Քերոբի խոսք են տալիս», բայց լրիվ սին խոսեր են»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով