Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնալն արգելում էիք,էդ գունագեղությունը ի՞նչով ա պայմանավորված.Իրավաբան

Իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրել  է.

Տգետնե՛ր,
Մարդկանց հարկադրաբար ու ապօրինի կերպով պատվաստում եք, որ սեպտեմբերի 21-ին տանեք հրապարակ ու հորդորեք «Ծափ տվեք արա»՞
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ գնալն արգելում էիք, պատճառաբանելով համավարակի առկայությունը, իսկ հիմա գունագեղ միջոցառում եք անում մոռանալով համավարակը՞
էդ գունագեղությունը ի՞նչով ա պայմանավորված՝
գերության մեջ խցում անդադար ծեծի արդյունքում զոհված տղու հիշատակով՞
ափսեյի մեջ թքած ու ստիպողաբար կերած գերիների փառաբանման նպատակով՞
եռման ջուր վրաները լցված ու մեր մարմինը կրակներին տված ու դեռ անհույս գերության մեջ մնացած տղերքով՞
թե՞ էն նեխող մարմիններով, որ Մեծամորում են
Սոսկալին են ա, որ հրապարակը լիքնա լինելու սուլող ու ծափ տվող նողկալիներով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով