ԱՆՆԱ ԴԱՆԻԲԵԿՅԱՆԻ ՔԹԻ ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈւԹՅՈւՆԸ ԱՎԵԼԻ ԿԱՐԵՎՈՐ Է, ՔԱՆ ԲԱՔՎԻ ԲԱՆՏՈւՄ ԿՏՏԱՆՔՆԵՐԻ ԵՆԹԱՐԿՎՈՂ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐԸ

Հոգեբան  Միհրդատ  Մադաթյանը  ֆեյսբուքյան  իր  էջում գրում է

Աննա Դանիբեկյանը, երեկ, համոզված եմ Նիկոլ Փաշինյանի ցուցումով, արգելեց Արմեն Գևորգյանին Ստրասբուրգում բարձրացնել Հայ գերիների հետ կապված հարցերը և խոչընդոտեց հայ գերիներին վերադարձնելու հարցի լուծումը, պատճառաբանելով, որ այդ մեկ շաբաթ բացակայության ժամանակ դատ կա նշանակված։
Նույն Աննա Դանիբեկյանը, 2020 թվականի ապրիլ ամսին, հետաձգում էր դատը, պատճառաբանելով այն առողջական խնդիրներով։ Նույն թվականի ապրիլի 9-ին մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Աննա Դանիբեկյանը պետպատվերի շրջանակներում վիրահատել է քիթը։
Նախ փաստենք, որ այս իշխանությունների համար մեր գերիների ճակատագիրը ավելի անկարևոր է, քան Դանիբեկյան Աննայի քթի պլաստիկ վիրահատությունը, որը, չգիտես թե ինչ հիմնավորումով կատարվել է պետպատվերի շրջանակներում (որքան տեղեկացված եմ, պլաստիկ վիրահատությունները պետպատվերի մեջ ներառված չեն եղել երբեք)։
Դեռևս այս տարվա հունիսին, իր նախընտրական ճառերի մեջ, Նիկոլ Փաշինյանը ասեց՝ «Գերիները մեզ կներեն մի ամիս, երկու ամիս ավելի Բաքվի բանտում գերության մեջ մնալու համար»։ Ընտրություններից անցել է արդեն 3 ամիս, իսկ գերեվարման պահից՝ շուրջ մեկ տարի։ Մոտ 365 օր, որից յուրաքանչյուրը այդ տղաների համար լի է կտտանքներով և ստորացմամբ։
Ես ուղղակի չեմ հասկանում թե ինչքան կուրացած ենք մենք ԿԵՂԾ ՎՐԵԺԻ ՑԱՍՈւՄՈՎ, որ պատրաստ ենք համակերպվել այս փաստի հետ, միայն թե այն ֆարսը, կամ «բրազիլական սերիալը», որը այժմ «խաղացվում է» Դանիբեկյանի դատարանում, տեղի ունենա։ Բոլորս, նույնիսկ նիկոլատենչ Սեդա Սաֆարյանը համոզված է, որ այդ դատը՝ ֆարս է, և ոչնչի չի բերելու։ Եվ այդ ՖԱՐՍԻ ևս մեկ սերիայի իրականացման պատճառաբանությամբ խափանվում է մեր գերիների հարցի բարձրացումը Ստրասբուրգում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով