Անկախության գերագույն արժեքը գետնովը տված նենգ խաբեբան գունագեղ միջոցառում է անում.Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան  իր  էջում  գրում է.

Ապրիլյան պատերազմից մեկ տարի հետո, խորհրդարանական ընտրություններին հաջորդող օրը, որոշ թեկնածուների շտաբերից հրավառություն էին կազմակերպել, բայց շատերդ ողջ կուժն ու կուլեն թափեցիք Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վրա: Դեռ ասում էիք, թե բա Սերժը մեզ ապրիլ ա պարտք, Սերժը մեզ գարուն ա պարտք:
Սեպտեմբերի 21-ին, ըստ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի, հրապարակում տեղի կունենա գունագեղ և շքեղ համերգ, որը նվիրված կլինի ՀՀ անկախությանը և ի հիշատակ վերջին պատերազմում զոհված մեր զինվորների:
Ընդհանրապես այս թեման ունի նախ և առաջ արժեքաբանական կողմ։ Պարզվում է, որ կապիտուլյանտ Նիկոլը հայրենիք վաճառողից բացի նաև հասարակական արժեքներ սրբապղծող է։ Եռաբլուր սրբավայրի գերեզմանները կոխկրտելով միտինգ անողը, ողբի մեջ ապրող հասարակության մի մասի աչքի առաջ՝ մյուս անդարդ և անուղեղ մասին հունիսի 1-ի համերգ-հրավառության հրավիրողը, չի կարող բարոյական արժեքներ ունենալ։
Օստապ Բենդերը նման դեպքերում ասում էր. «Շուրա՛, դուք բոսյակ եք և ձեր..

Բարոյականը չկարևորող ազգերն ի վերջո կործանվում են։ Կապիտուլյանտի նպատակը հայ ժողովրդից հայրենիք խլելը չէ միայն, այլ նաև ոգին սպանելն ու սատանային վաճառելն է։ Գնչուներն անգամ իրար հարգել գիտեն, միմյանց վիշտը պատվով տանել գիտեն։
Անկախության գերագույն արժեքը գետնովը տված նենգ խաբեբան գունագեղ միջոցառում է անում։ Գունագեղ բառն էլ հատուկ ընտրել է այն մարդկանց համար, որոնց հին Հռոմուն ասում էին. «Рим -это чернь. Ему нужен хлеб и зрелище». Նիկոլի գունագեղ շոուով և ցամաք հացով հիացած чернь-ը իր դժբախտությունն էլ կմոռանա, Հայրենիքն էլ, ոգին էլ, արժանապատվությունն էլ։
Կա՞ արդյոք այս երկրում մտավորականություն։ Թե՞ այն ևս դարձել է թրքահպատակ։
Քաղաքականությունը մի կողմ դնենք, որքան էլ այն գայթակղիչ լինի և կստանանք երեսպաշտության և պղծության մեգամասշտաբի հասնող իրականություն:
Ասում եք, որ այդ համերգը ի հիշատակ վերջին պատերազմում զոհված տղաների է: Քա՞նի ծնող է լինելու այդ համերգին: Ի՞նչ պետք է անեն իրենք ըստ ձեզ: Պետք է գան ծափ տա՞ն։ Թե ձեռքերը պարզեն դեպի երկինք և գոչեն «դմփ-դմփ, հու»: Ինչի՞ տեղ եք դրել այդ որդեկորույս մարդկանց, երբ իրենք ամենաթանկն են տվել: Ո՞ր զինվորների հիշատակին է նվիրված ձեր այդ ճոխ համերգը: Այն զինվորների, որոնց կարտոֆիլի տոպրակների մեջ անատոմիկների հատակին գցած եք թողե՞լ, թե՞ այն զինվորների, որոնց անուններն առ այսօր հայտնի չեն, թե՞ այն զինվորների, ովքեր անհետ կորած ու գերեվարված են համարվում:
Մենք չենք թողնելու, որ կապիտուլյանտը մեր ժողովրդին դարձնի վերջնականապես արժեզրկված, հայրենազրկված քոչվոր քաղաքացի։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով