Անիմաստ ժամանակի վատնում, քաղաքացիների ձայնի փոշիացում ու ոչ մի հեռանկար.Աբրահամյան

 

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news
«ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արդեն 2-րդ արտահերթ նիստն է, որտեղ օրակարգային հարցերից մեկը՝ հանձնաժողովի ընդդիմադիր փոխնախագահի ընտրությունը, իշխանությունը տապալում է։
Զինված ուժերի բարեփոխումներից մինչև սահմանային անվտանգություն և «գլխներիս կախված» էսկալացիայի վտանգը երրորդ պլան մղած իշխանությունը զբաղված է ոչ մի տեղ չտանող, տհաճ քննարկումներով, իմ համար՝ նաև ձանձրալի բանավեճերով։
Մի խոսքով, անիմաստ ժամանակի վատնում, քաղաքացիների ձայնի փոշիացում ու ոչ մի հեռանկար։
Իշխանությունն այլ առաջնահերթություններ ունի, որը երկրի շահերի հետ չի համընկնում»,-տեսանյութին կից  գրառում է  արել  «Պատիվ  ունեմ»  դաշինքի պատգամաոր  Տիգրան  Աբրահամյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով