Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է Արմեն Չարչյանին

 

Ազգային Ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանին երեկ՝ սեպտեմբերի 1-ին, այցելել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Այս մասին «Երկիր Մեդիա»-ին հայտնել է պրոֆեսորի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Հանդիպումը տևել է մեկ ժամ, ես ներկա եմ եղել այս հանդիպմանը»,-նշել է պաշտպանը։

Արմեն Չարչյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան՝ պատգամավորի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար:

Նշենք, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր օգոստոսի 24-ին: Չարչյանի մոտ ախտորոշվվել է սրտամկանի սուր ինֆարկտ, զարկերակային հիպերտոնիա 3-րդ աստիճանի, սրտային անբավարարություն, ծանր շաքարային դիաբետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Օրեր առաջ նրան էին այցելել նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Տարոն Մարգարյանն ու Թագուհի Թովմասյանը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով