Ալեն Սիմոնյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին

 

Սեպտեմբերի 24-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Արաբական Միացյալ Էմիրությունների ժամանակավոր հավատարմատար Ահլամ Ռաշիդ Ահմադ Ալ Աբդ Ալ Սալամիին:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ԱՄԷ-ի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներում:
Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց հյուրին, որ առաջիկայում կձեւավորվի ԱՄԷ-ի հետ միջխորհրդարանական բարեկամության խումբը` հավելելով, որ ակնկալվում է ԱՄԷ-ի կողմից եւս նմանատիպ խմբի ձեւավորում:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` ԱՄԷ-ի ժամանակավոր հավատարմատարը փաստեց Հայաստանի հետ տարբեր ձեւաչափերով համագործակցության կարեւորությունը:
Հանդիպման ավարտին մտքեր փոխանակվեցին առաջիկայում կայանալիք «Դուբայ ԷՔՍՊՈ-2020» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության շուրջ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով