Ադրբեջանին դրական ազդակներ եք ուղարկու՞մ. Թևան Պողոսյանը՝ ԱԳՆ-ին

 

Ես, բացի Արցախի Սահմանդրությունից, այլ փաստաթուղթ չգիտեմ, իսկ համաձայն դրա, վարժանքները տեղի են ունենում Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում, կասե՞ք՝ որոնք են Արցախի սահմանները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար    Թևան  Պողոսյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«ՀՀ ԱԳՆ, եթե դժվար չի, պարզաբանեք էլի….

«Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք …»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հայաստանի սահմաները ընկալում եմ, իսկ Արցախի սահմանները որո՞նք են։ Քարտեզ, տեղանքի անվանում, ճանաչման փաստաթուղթ…

Ես, բացի Արցախի Սահմանդրությունից, այլ փաստաթուղթ չգիտեմ, իսկ համաձայն դրա, վարժանքները տեղի են ունենում Արցախի Հանրապետության Բերձորի շրջանի ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։

Հուսամ կլուսավորեք, որ մարդ բան հասկանա, այլ պարագայում այս հայտարարության իմաստը ո՞րն է, Ադրբեջանին դրական ազդակներ եք ուղարկու՞մ»,- գրել է Պողոսյանը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով