Ադրբեջանի պատասխանը Նիկոլ Անհողին.Գագիկ Համբարյան

Քաղաքագետ  Գագիկ  Համբարյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրում է.

Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող անձը օգստոսի 27-ին կառավարության նիստի ժամանակ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածի փակմանը հայտարարեց.«Ադրբեջանը Էյվազլի և Չայզամի հատվածներում փակել է Սյունիքի մարզի հարավային հատվածներ տանող հիմնական ճանապարհը…»… Նիկոլ Անհողը Էյվազլի է անվանում մեր տարածքում գտնվող Որոտան, իսկ Չայզամի՝ Շուռնուխ գյուղերը, որոնք ապօրինաբար նվիրել է Իլհամ Ալիևին…
Նիկոլական երեսփոխան DJ Էդիկը մեկ օր անց մեկնաբանելով Նիկոլի հակահայ   «զառանցանքը»նշել է. «Վարչապետն ադրբեջանական տեղանուններ է նշել՝ շեշտելու համար, որ Ադրբեջանը հայկական տարածք չի ներխուժել»…
Այո՛, մեր պատմական հայրենիքի տարածքները թուրքական տեղանուններով արտաբերելոն Նիկոլը, նախ՝ պաշտպանում է Բաքվին և Իլհամին և երկրորդը՝ լեգիտիմացնում է իր հանցագործությունները՝ մեր տարածքների նվիրումը Բաքվին…
Ի՛սկ ինչպես պատասխանեց Բաքուն Նիկոլի այս թրքամետ քծնանքին և Ալիևի հաստ աղիքում տեղավորվելու հերթական փորձին… Մի քանի օր անց Բաքվի հասարակական տրանսպորտում տեղադրված էկրանների վրա ադրբեջանական իշխանությունները Հայաստանի տարածքում գտնվող քաղաքները և մարզերը թուրքական անուններով էր ներկայացնում, օրինակ՝ հորդորելով քաղաքացիներին այսուհետ չասել Շիրակ, այլ ասել Շոռեյել, Լոռին՝ Բորչալիսի, Սյունիքը՝ Զանգեզուր, Մասիսը՝ Զանգիբասար, Վարդենիսը՝ Բասարգեչար և այլն…
Այսպիսով, Իլհամ Ալիևը Նիկոլ Անհողին հասկացրեց, որ որքան էլ իրեն քծնի միևնույն է դա որևէ արդյունք չի տալու…
Հետաքրքիր է, Նիկոլն ու իր Էդիկը ինչպե՞ս կմեկնաբանեն այն, որ իրենք Հայաստանի և պատմական Հայաստանի տարածքները թուրքական տեղանուններով են արտաբերում, իսկ նույն ադրբեջանցիները մեր երկրի բնակավայրերը և մարզերը թուրքական անուններով են կոչում…

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով