Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրայի Արցախի դրոշը Ամբո«Հրապարակ »

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքում նախօրեին ադրբեջանցիներն առաջ են տվել իրենց դիրքը եւ տեղակայվել չեզոք գոտում։ Համայնքի բնակիչների եւ ղեկավարի ձեռնարկած քայլերի արդյունքում դեպքի վայր են եկել ռուս խաղաղապահները, որոնց հաջողվել է ադրբեջանցիների հետ բանակցությունների արդյունքում վերջիններիս ետ ուղարկել ելման դիրք, սակայն պայման են առաջ քաշել, որ համայնքի հարակից Ամարաս վանքի վրա տեղադրված Արցախի դրոշն իջեցնեն։

Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը հաստատեց տեղեկությունը, որ դիրքն առաջ են բերել, իսկ դրոշի առնչությամբ ասաց, թե երեկ է լսել, որ ռուս գեներալը մեր զինվորականներին ասել է` Արցախի դրոշն իջեցնեն, Հայաստանինը դնեն։ «Ես դեռ չեմ գնացել, չգիտեմ՝ արել են, թե չէ, ես էլ լսեցի, որ ռուս գեներալը նման բան է ասել»,- ասաց համայնքապետը»

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով