84-ամյա ամուսինը էլեկտրամալուխներով էլեկտրահարելու միջոցով սպանել է 89-ամյա կնոջը

 

Երեւանում, սեպտեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել. ժամը 11։40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների թիվ 55 խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկը, որտեղ բնակարանում հայտնաբերվել է կնոջ դի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նշված հասցեի բնակիչ՝ 89-ամյա Եվգենիա Յ-ն էր։  Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ Եվգենիա Յ-ն մահացել է էլեկտրահարվելու հետևանքով։

Մինչ դատաբժիշկը տեղում աշխատում էր, ոստիկանության ծառայողները Եվգենյա Յ-ին սպանելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանություն են բերման ենթարկել նույն հասցեի բնակիչ՝ 84-ամյա Ա. Քալանթարյանին։

Վերջինս կասկածվում է էլեկտրական մալուխներով կնոջ ձեռքի մատները կապելու միջոցով էլեկտրահարման եղանակով սպանելու մեջ։  Տեղում հայտնաբերվել են հանցագործության գործիք էլեկտրական մալուխները, որը քննիչը առգրավել է, իսկ արդեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների 55 խումբը Ե. Քալանթարյանին տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Փաստի առթիվ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով