50 ամիս հետո ասկյարների հետ նոր բախում կլինի.Հրանտ Բագրատյան

 

50 ամիս հետո ասկյարների հետ նոր բախում կլինի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ  Բագրատյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Վաղը սեպտեմբերի 2-ն է՝ մեծ տոն արցախցիների համար։ Անցյալ դարի 90-ականների սկզբներին անկախությունք կերտած սերնդի ջանքերի շնորհիվ Արցախն ազատագրվեց։ Սկսվեց միասնական հայոց ոստանի, ազգի ձևավորումը։ Գործընթացն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հեշտ չէր ընթանում։ Հանկարծ ասպարեզում հայտնվեց մարդկանց մի խումբ, որը գրեթե 30-ամյա վաղեմության ունեցող իրադարձությունների մեջ չտեսավ հիմնականը, համազգային խորհուրդը։ Երկրորդական խնդիրներն առաջին պլան մղվեցին, ուշադրությունը շեղվեց հիմնախնդրից։ Արդյունքում հակառակորդը մեզ պարտության մատնեց՝ գրավելով Արցախի մեծ մասը։

2020-ի նոյեմբերից գործի է դրվել Արցախի ժամանակացույցը։ Մնացել է 50 ամիս։ Սա հայության ոդիսականն է, մեր շագրենի կաշին։ 50 ամիս հետո ասկյարների հետ նոր բախում կլինի։ Այդ ժամանակ, իշխանության ղեկը ստանձնած գալիք նոր սերունդը, հուսով եմ, ի վիճակի կլինի մեզ համախմբելու և հաղթանակ կերտելու։ Արցախցի դու մենակ չես լինի։ Շնորհավոր տոնդ»,- գրել է Բագրատյանը։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով