Monthly Archives: Սեպտեմբերի 2021

Մահվան ելքով վրաերթ Գյումրիի թիվ 24 դպրոցի դիմաց

  Այսօր՝ սեպտեմբերի 30-ին,  մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս  մասին  տեղեկացնում է shamshyan.com-ը:   Ժամը  20:00-ի սահմաններում Արա Վարդանյանը  իր  վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի թիվ 24 դպրոցի դիմաց վրաերթի է  ենթարկել հետիոտն, 88-ամյա Հակոբ Սահակյանին:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Գյումրի»  բժշկական կենտրոն,… Կարդալ ավելին »

Նիկոլ Անհողն ուզում է ցույց տալ, որ ինքը 3 տարի էլ այս ամենի մասին տեղյակ չի եղել.Համբարյան

  Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Անհողն ուզում է ցույց տալ, որ ինքը 3 տարի էլ այս ամենի մասին տեղյակ չի եղել… Եթե չի եղել, ապա շատ ավելի վատ…»,- գրել է նա՝ կից հրապարակելով փաստաթղթեր:  

Մեծ Բրիտանիան կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով՝ տարածաշրջանում լարվածությանը մեկընդմիշտ վերջ դնելու համար

  ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի պատվիրակության փոխղեկավար Դեյդրե Բրաունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հակամարտությունը կարգավորելու համար: Այս մասին հայտնում է Մեծ Բրիտայիայի  կԱԳՆ-ն: «Միացյալ Թագավորությունը ողջունում է ԵԱՀԿ համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին համատեղ հայտարարությունը, որն արվել է ՄԱԿ-ի 76-րդ Գլխավոր վեհաժողովի ժամանակ: Գոհունակություն… Կարդալ ավելին »

Հայաստանն արժևորում է նախագահ Մակրոնի և Ֆրանսիայի ժողովրդի աջակցությունը. ՀՀ նախագահը՝ Ֆրանսիայի նոր դեսպանին

  Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն: «Ուրախ եմ Ֆրանսիան ներկայացնել մի երկրում, որի հետ իմ երկիրն առանձնահատուկ հարաբերություններ ունի: Կանեմ ամեն ինչ՝ ավելի զարգացնելու երկկողմ կապերը»,- նշել է նորանշանակ դեսպանը և նախագահ Սարգսյանին փոխանցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջերմ ողջույնները: Նախագահը… Կարդալ ավելին »

Ավարտվել է մարդուն թրաֆիքինգի ենթարկած անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը.ՔԿ

  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Գյումրի քաղաքի 48-ամյա բնակչի կողմից համաքաղաքացուն թրաֆիքինգի ենթարկելու և դիտավորությամբ վերջինիս առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքի հանգամանքները:Այս մասին տեղեկացնում   ՀՀ Քննչական կոմիտեն: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 48-ամյա տղամարդը տեղեկանալով համաքաղաքացու աշխատանք չունենալու… Կարդալ ավելին »

Մահացել է լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Կորյուն Խումարյանը

  Մահացել է լրագրող, Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Կորյուն Խումարյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում  է նրա որդին` Հանրային Ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը։   «Հայրս` Կորյուն Խումարյանը գնաց: Հոգեհանգիստը՝ վաղը հոկտեմբերի 1-ին 18:00-20:00 Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 2-ին Շահումյան-2 գերեզմանատանը: Եկեղեցուց կշարժվենք 13:00»,- գրել է նա:    

ՊԵԿ աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով մեկ անձ կալանավորվել է, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում շարունակվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Այս մասին տեղեկացնում   ՀՀ Քննչական կոմիտեն: Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ 2021թ. սեպտեմբերի 25-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, «Մեղրի մաքսային անցակետ»-ի… Կարդալ ավելին »

Հայտնի է Աբովյան փողոցում սպանության փորձ կատարած անձի ինքնությունը

  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում շարունակվում է Աբովյան փողոցում երկու երիտասարդների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:Այս մասին տեղեկացնում   ՀՀ Քննչական կոմիտեն: Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ… Կարդալ ավելին »

Դավիթ Տոնոյանը կալանավորվեց

  Դատարանը բավարարել է Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց:   Տոնոյանն ու Գալստյանը որպես մեղադրյալ են ներգրավվել մասնավորապես 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու , հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։  

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 20–ամյա մահացածն ու վիրավորը հորեղբոր որդիներ են

  Այսօր՝ սեպտեմբերի 30-ին,  ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին  տեղեկացնում է  shamshyan.com-ը: Ժամը 17:40–ի սահմաններում ВАЗ 21012 մակնիշի ավտոմեքենան Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի Ջաջուռ գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում գլխիվայր շրջվել է:   Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է Գյումրու բժշկական… Կարդալ ավելին »