Յուրի Խաչատուրովի՝ սահմանը հատելու արգելքը վերացվեց

 

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Սևակ Համբարձումյանի և Կարեն Մարդանյանի, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով դադարեցնելու մասին որոշման դեմ բողոքների գործով դատական նիստը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք,որ այսօր  Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով մեղադրող դատախազների ու պաշտպանական կողմի փաստաբանների բողոքների քննությունը։

Գործով անցնում է նաև Յուրի Խաչատուրովը, ում փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդել էր վերացնել Խաչատուրովի տեղաշարժի ու սահմանահատումների արգելքը, քանի որ նրա նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է, իսկ խափանման միջոցը՝ վերացվել։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով