Եթե ԱԺ-ն ուզում է իր ծանրակշիռ լինելը ցուցադրել լրագրողներին ճնշելով՝ դա տգիտություն է. Անահիտ Ոսկանյան

 

Panorama.am-ի գլխավոր խմբագիր  Անահիտ Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր աժ-ում քննարկում պիտի լիներ՝ լրագրողների տեղաշարժի ու իրավունքների սահմանափակման հետ կապված

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

սա իմ վերաբերմունքն է դրան.

Panorama.am-ը կրեց լրագրողների ազատ տեղաշարժը անօրինականորեն արգելելու առաջին հարվածը, պայքարեց, պատրաստվեց դատական գործընթացի։ Պայքարին, շնորհակալություն, միացան ԱԺ ընդդիմադիրները։ Թույլ տրվեց մի լուսանկարչի մուտքը ԱԺ, ու շտապ ընդունվեցին նոր սահմանափակումներ։ Եթերների ժամանակ շատ լավ երևում է, թե ինչպես են ուժայինները՝ դաշտային համազգեստներով, իրենց համար ամեն «ոչ ցանկալի» պարագայում հրելով, վիրավորելով դուրս հրում լրագրողներին իրենց աշխատավայրից, ինչը առանց այն էլ առանձնացված է ապակիով։

Այսինքն՝ հարցը ամենևին աշխատանքային անվտանգային միջավայրը  չէ, այլապես նույնպիսի միջավայր պիտի ապահովվեր նաև լրագրողների համար։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցը հասցված է խոսքի սահմանափակմանը։

Այս ամենը ցույց է տալիս, որ ԱԺ իշխանական մեծամասնությունը ԱԺ նիստերի լուսաբանումը խառնում է խուժանների փողոցային խժդժությունների հետ, ընդ որում՝ միտումնավոր։

Այսպիսով՝ ԱԺ-ում լրատվամիջոցների ազատ տեղաշարժի սահմանափակման ու կանոնների հետ կապված՝ ԱԺ-ն ի վերջո ինքն է որոշում՝ ուզում է թափանցիկ կառույց լինել՝ որպես ՀՀ քաղաքացիների ընտրած և թափանցիկությամբ ժողովրդին հաշվետու,  թե ուզում է լինել «փակ հաստատություն»։

Եթե կառավարությունը ներկայանում է ԱԺ  անվտանգության մեծաթիվ աշխատակիցներով՝ վախենալով կամ խուսափելով ինչ-ինչ վտանգներից, լրագրողները չեն կարող կառավարության վախը բռնել, կամ երաշխավորել անվտանգություն՝ դա իրենց գործառույթը չէ։

Եթե ԱԺ մեծամասնությունը, որպես օրենսդիր իշխանություն, ուզում է հրահանգավորել չորրորդ իշխանությանը՝ ապա դա ժողովրդավարության հերթական պարտությունն է, որ պիտի ընդամենը ամրագրել։

Եթե ԱԺ-ն ուզում է իր ծանրակշիռ լինելը ցուցադրել լրագրողներին ճնշելով՝ դա առնվազն տգիտություն է։

Եթե ԱԺ-ն ուզում է իմաստուն երևալ ամեն անգամ ծեծկռտուքը դարձնելով «ընդմիջում» ու լրագրողներին դուրս հրելով իրենց աշխատավայրից, դա առնվազն ավելորդ է, քանի որ տասնյակ հեռախոսներ ֆիքսում ու ուղիղ եթեր են տալիս այդ ամոթալի «ընդմիջումները» ու ընդամենը լրատուն է փոխվում՝ լրագրողների փոխարեն երեսփոխաններ։

Այս փուլում, երբ ԱԺ-ն ինքը չի կողմնորոշվում՝ ով է ինքը՝ օրենսդիր մարմին, որ կոչված է օրենքներով ու իր գործունեությամբ պաշտպանելու յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու և բոլորին՝ միաժամանակ, թե ընդամենը սեփական սիվիներն ու ճաշակները ամբիոնից ներկայացնող խումբ, ես, որպես լրատվամիջոցի խմբագիր, չեմ կարող ու չեմ ուզում նման մարդկանց առջև դնել իմ մասնագիտական իրավունքը որոշելու պատիվը, որովհետև, ցավոք սրտի, ցանկացած՝ ամենաազնիվ, ամենաօրինական, ամենաիրաչափ հարց բերվում է ընդամենը մեծամասնության ցանկությանը»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով