Երկիրը պետք էր ներսից քանդել,դրսից բոլոր փորձերը տապալված էին.Վահան Բաբայան

Սկզբից պետք էր երկիրը ներսից քանդել

Շարունակենք քննարկել 2018թ իրադարձությունները.Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

Հանրային քննարկման կարևորագույն հարցերից պետք չէ խուսափել և միայն քննարկման,մարդկանց ճշմարտությունը երեսներին ասելու ճանապարհն է բերելու հայերին խոր քնից հանելու դժվարին արդյունքին:
Սերժ Սարգսյանը իր ամբողջ կյանքը նվիրեց Արցախի ազատագրությանը,Արցախի ինքնորոշման իրավունքի պայքարին,Հայաստանը մրցունակ ու ինքնուրույն պետություն դարձնելու պատմական գործին:Տարիների ընթացքում եղած բացասական երևույթները այդքան չէին ահագնացել,որ ժողովուրդը մի մարդու պես դուրս գար փողոց,դա կազմակերպված լուրջ տեխնոլոգիաներ էին,որոնք արդեն գործարկվել էին նախկին ԽՍՀՄ շատ երկրներում:Հայաստանը ի շնորհիվ հենց Սերժ Սարգսյանի մի տասնամյակ մնաց կայունության «կղզի» և այն արհավիրքները,որոնք քանդում և քայքայում էին տարբեր պետություններ շրջանցում էին Հայաստանը:Փորձեր իհարկե եղան և 2008-ին և 2013-ին և 2016-ին,սակայն նախագահի իմաստուն քայլերի շնորհիվ մենք խուսափեցինք «մութ ուժերի» սցենարներից և կարողացանք մնալ ՀՀ անկախության հռչակագրին հավատարիմ պետություն,որը կարող էր համարվել հաղթանակած պետություն:Պատմության մեջ առաջին անգամ մեր երկիրը գրանցեց լրջագույն ցուցանիշներ և թշնամիները չէին կարող համակերպվել դրա հետ:
Շրջափակման մեջ գտնվող Հայաստանը կարողացավ մնալ Արցախի անվտանգության երաշխավորը,ինչը նախագահը ապացուցեց 2016թ քառօրյա պատերազմում:Հայաստանը շարունակեց մնալ վստահելի գործընկեր թե Արևմուտքի,թե Ռուսաստանի հետ:Սերժ Սարգսյանի բացառիկ դիվանագիտության շնորհիվ մեզ հարգում էին աշխարհի բոլոր ուժային կենտրոններում:
Եվ ինչ՞ պետք էր օգտագործել ներքին խնդիրները,տեղեկատվական լայնամասշտաբ պատերազմ սկսել Սերժ Սարգսյանի դեմ և տարիներով տարբեր ստերի միջոցով (օրինակ կազինոների տխրահռչակ պատմությունը,ինչին վերջ տրվեց վերջին քարոզարշավի ժամանակ,երբ Սերժ Սարգսյանը 24 ժամ ժամանակ տվեց կապիտուլյանտին և իր տերերին հրապարակել գոնե մեկ փաստ),տարբեր բամբասանքների միջոցով պետք է x պահի հայ ժողովրդին հասցնեին մի վիճակի,երբ բոլորը մտածեին,որ եթե նախագահը հեռանա բոլոր խնդիրները կլուծվեն:
Այդ տեղեկատվական պատերազմում ցավոք նախագահը այդ նույն «24 ժամները» այն ժամանակ չէր տալիս,որ շարքային մարդիկ միանգամից տեսնեին խաբեբա «քաղհալածյալների» իրական դեմքերը,քանի որ նա շատ ավելի կարևոր հարցեր էր լուծում երկրի համար`անվտանգության հարցը առաջին հերթին:Ներքին խնդիրները գեներացվում էին այն մասշտաբի,որ սովորական մարդը պատկերացներ այն ինչը պետք էր Հայաստանը քանդել պատրաստվող ուժերին:Եվ նրանք հասան իրենց նպատակին 2018թ նույնիսկ ամենապարզունակ ճշմարտությունը չէր ընդունվում,քանի որ իրենց գերագույն խեղկատակը իրենց աստվածն էր,նրան նույնացնում էին փրկչի հետ:Գոռաինք,թե մեզ կոտորեինք միևնույնն է չէին հավատալու,որ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդի վերջին շանսն էր,որ իրենից հետո չի լինելու ոչ խաղաղություն,ոչ կայունություն:Չէ իրենք ընտրում էին զրոյական կետի ճանապարհը,ինչը բերեց 30 տարվա պայքարի,արյան,կյանքերի փոշիացման,մի ողջ հերոսական շրջանակի վարկաբեկման,հալածման և վերացման:
Մինչ օրս շատերը պնդում են,որ ով էլ լիներ նույնն էր լինելու,այդպիսի բան չկա,չի եղել և չի լինելու,գոնե հիմա հասկացեք,որ ինչ կատարվում է,թե լավը,թե վատը միմիայն երկրի ղեկավարից է կախված:Եվ այն ինչ եղավ ունի իր պատասխանատուն և մեղավորը,ում ի դեպ կրկին քվե տվեց հայ ժողովուրդը,բայց արդեն քվե տվեց իրավիճակի և պարտության հետ հաշտվելուն,թուրքին թշնամի չհամարելուն,այսպես կոչված լակոտակրատիային իշխանություն տալուն,Արցախը,Սյունքը հանձնելուն:
Եթե «Մերժիր Սերժին» նախաձեռնության երիտասարդները ժամանակի մեքենա ունենաին և տեսնեին այն ամենը ինչը նախագահի հրաժարականից հետո կատարվեց,վստահ եմ որևէ մեկը փողոց չէր փակի իսկ ապագա կապիտուլյանտը կտեղափոխվեր առնվազն հոգեբուժարան:
Երկիրը պետք էր ներսից քանդել,դրսից բոլոր փորձերը տապալված էին:
Շարունակելի…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով