Երևանում 42-ամյա վարորդը Toyota Passo-ով բախվել է «Բելաջիո» ռեստորանի մոտ գտնվող թունելի պատին. 3 վիրավորներից 2-ին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

 

Օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում Այս  մասին  տեղեկացնում  է shamshyan.com:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի բնակիչ, 42-ամյա Լիլիթ Ս.-ն, իր վարած Toyota Passo մակնիշի ավտոմեքենայով, Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող թունելի մոտ բախվել է պատին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Լիլիթ Ս.-ն, ուղևորներ, Երևանի բնակիչ, 29-ամյա Սիրանույշ Ս.-ն տեղափոխվել են թիվ 1 Համալսարանական հիվանդանոց, իսկ 9-ամյա Եվա Ս.-ն՝  «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել և վիրավորներից երկուսին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ երեխային հիվանդանոց են ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանը:

Օպերատիվորեն ժամանել են նաև նույն գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկներ Հովհաննես Դավթյանն ու Սամսոն Աղեկյանը: Վերջիններս տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն վթարի վայրում ու խցանումներ չառաջանան:   Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկութունը փոխանցել են Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:   Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

 

Վերջինիս հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով