Երևան քաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում գիշերը հնչել են կրակոցներ. Հարուցվել է քրեական գործ

Երևանի շենքերից մեկի բակում գիշերը վիճաբանություն է տեղի ունեցել, ապա հնչել են կրակոցներ։ Մանրամասներ է հաղորդում ՀՀ քննչական կոմիտեն։

«2021թ. օգոստոսի 18-ին՝ ժամը 23:20-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բակունցի փողոցի շենքերից մեկի բակում վիճաբանություն է և կրակոց:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հաջորդ օրը՝ ժամը 00:05-ին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել այն մասին, որ «աջ սրունքի բաց հրազենային վիրավորումով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 50-ամյա բնակիչ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է արնանման հետք, փամփուշտի գնդակ և այլ առարկաներ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով