Ով «Պատիվ Ունեմ» դաշինքին կմեղադրի շոու անելու մեջ առաջին շոուն անողն է.Վահան Բաբայան

Ով «Պատիվ Ունեմ» դաշինքին կմեղադրի շոու անելու մեջ առաջին շոուն անողն է:Այս մասին  ֆեյսբուքյան իր  էջում  գրառում է  արել  Ռեֆորմիստների  կուսակցության  նախագահ  Վահան Բաբայանը:

«Իհարկե բարդ է,իհարկե պետք է ավելի ակտիվ և ավելի շատ խանգարել կապիտուլյանտին ԱԺ-ում,ի վերջո հասնել նրա հեռացմանը,բայց մեղադրել ընդդիմադիր ուժերին շոու անելու մեջ մեղմ ասած անբարոյականություն է:
Այսօր փայլուն միասնական պայքար սկսվեց խորհրդարանում և եթե այսպես շարունակվի ուսապարկերի մեծամասնությունը փլուզվելու է,չկասկածեք,բայց նաև մենք ԱԺ պատերից դուրս գտնվողներս պետք է օգնենք մեր գործընկերներին,այլ ոչ թե փնովենք և իրենց միայնակ թողնենք այս պատմական պայքարում»,-գրել է Բաբայանը;

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով