Ուզում է 71 -ի փոխարեն,171 մանդատ ունենաք ՝դուք ու ձեր ղեկավարը պատմության մեջ մնալու են որպես պարտության խորհրդանիշ- կապիտուլյանտներ.Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան  իր  էջում գրում է.

Քարոզարշավի ժամանակ մի «կապիտուլյանտ» կար ,ով «Բադենի – Բադենի կազինոներից » էր խոսում,բայց հենց ՀՀ երրորդ նախագահը 24 ժամ «դրեց վրեն » ու պահանջեց գոնե մեկ նման փաստ հրապարակի՝ ձայնը կտրեց ու այլեւս այդ թեմայից չխոսեց։
Հիմա հերթը նրա «սրտի օլիգարխինն» է։
Ու մի բան էլ ամբողջ ձեր «կապիտուլյանտ թիմին» ասեմ՝ միշտ հիշեք։
Սերժ Սարգսյանի ստորագրությունը դրված է 1992-ի Շուշիի ազատագրման գործողության պաշտոնական փաստաթուղթ-քարտեզի եւ 1994 -ի հաղթական ու հայանպաստ զինադադարի փաստաթղթի
վրա,իսկ ձեր պարտված «առաջնորդինը»՝ նոյեմբերի 9-ի Շուշին ու Հադրութը հանձնման կապիտուլյացիայի փաստաթղթի տակ։
Ուզում է 71 -ի փոխարեն,171 մանդատ ունենաք ՝դուք ու ձեր ղեկավարը պատմության մեջ մնալու են որպես պարտության խորհրդանիշ- կապիտուլյանտներ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով