Վաղվանից կապիտուլյանտները անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն.Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան  Ռոբերտ  Հայրապետյանը   ֆեյսբուքյան իր  էջում գրել  է.

Մոտ 30 րոպեից ուժի մեջ կմտնի Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքի համար քրեական պատասխանատվություն սահմանող նոր հոդվածը, որն ամբողջությամ հակասահմանադրական է և չի բխում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից:
Այս փոփոխության առաջին հասցեատերը հենց լրատվամիջոցներն են լինելու, ու մեղմ ասած տարակուսելի է, թե ինչպես կարող է լրատվամիջոցին սպառնալ ազատազրկում ազատ արտահայտվելու որևէ դրսևորման համար։
Այս փոփոխությունը հակասում է նաև ՄԻԵԴ նախադեպային իրավունքին ու ՄԻԵԿ-ին:
Ըստ այդմ ոչ միայն արգելվում է քրեականացումը, այլ նաև արգելվում է պետական իշխանության ներկայացուցիչներին հատուկ պաշտպանությամբ օժտելը՝ հիմնավորմամբ, որ հանրային գործառույթներ իրականացնող պաշտոնյաները ընդհակառակը, պիտի ավելի նվազ պաշտպանված լինեն զրպարտության և վիրավորանքի գործերում, ի տարբերություն հասարակ քաղաքացու։
Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010-ը թվականին, այն ժամանակ կառավարությունը հաշվի էր առել ԵԽԽՎ-ի կոչն անդամ պետություններին։ Այն ըստ էության կրկին քրեականցվեց Գլխավոր դատախազության առաջարկությամբ:
Վաղվանից կապիտուլյանտները անցնում են ընդդիմախոսների դեմ նոր գործեր կարելուն:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով