ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին

 

Օգոստոսի 26-ին, ժամը 00:41-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Չիվա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի մոտ 105-րդ կմ-ին բախվել են «Mercedes Vito» (վարորդ՝ Ա․ Ս․) և «Opel Astra G» (վարորդ՝  Ն․ Կ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարաների կանչի վայր հասնելը, «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ռ․ Ս․-ն (ծնված 1954 թ.), Ա․ Ս․-ն (ծնված 1970 թ.) հոսպտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ։

Փրկարաներները մյուս ուղևորներ Գ․ Բ․-ին (ծնված 1957 թ.) և Է․ Ա․-ին (ծնված 1947 թ.) ցուցաբերել են առաջին բուժօգնություն և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձոր քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենան, այնուհետև տեղափոխել ավտոքարշակի վրա:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով