ՃՏՊ Ռոստովյան փողոցում․ կան տուժածներ

Օգոստոսի 30-ին, ժամը 19:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը Երևանի Ռոստովյան փողոցում նկատել է ՃՏՊ․ շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է, կան տուժածներ։

 

Պարզվել է, որ բախվել են  շտապօգնության «Nissan» (վարորդ՝ Կ․ Ս․) և «Mercedes» մակնիշների (վարորդ՝ Մ․ Ֆ․, ծնված 1987 թ․) ավտոմեքենաները, ինչի հետևանքով շտապօգնության ավտոմեքենան կողաշրջվել է։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ Տ․ Մ․-ն (ծնված 1989 թ․) և  Մ․ Մ․-ն (ծնված 2002 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, Դ․ Հ․-ն (ծնված 2012 թ․) և Ա․ Հ․-ն (ծնված 2015 թ․) հոսպիտալացվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ շտապօգնության բուժակ Հ․ Կ․-ն՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենայում գտնվող հիվանդին մոտեցրել են մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայի, ով  հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով