Ճանապարհը բացելու բանակցություններ այս պահին չեն ընթանում. Կապանի քաղաքապետ․ News.am

 

NEWS.am-ը գրում է․

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

«Երեկ գիշերվանից փակ՝ Գորիս-Կապան ճանապարհը բացելու բանակցություններ այս պահին չեն ընթանում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

«Այս պահին չեն ընթանում, բայց բանակցություններ սպասվում են այսօր»,– նշեց նա։

Քաղաքապետի խոսքով՝ այժմ Կապանից Գորիս գնալու համար Տաթև-Կապան գրունտային ճանապարհն է օգտագործվում, որի որոշ հատվածներում ճանապարհաշինական աշխատանքներ են իրականացվում։ Աշխատանքները, քաղաքապետի խոսքով, նախատեսվում է ավարտին հասցնել մինչև տարվա վերջ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են ճանապարհը, հրաժարվում են բացել։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով